«Նապոլին» մտադիր է ձմռանը վաճառել առաջատարներից մեկին

«Նապոլին» մտադիր է ձմռանը վաճառել իր թիմի առաջատարներից մեկին:

Ներկայումս Վիկտոր Օսիմհենը վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Գալաթասարայում»։

«Նապոլին» պատրաստվում է ֆուտբոլիստի վաճառքից վաստակել 81 միլիոն եվրո։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում Օսիմհենը «Գալաթասարայի» կազմում անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։