Իբրահիմա Կոնատե. «Երբեմն ես ինձ դնում եմ Կիլիան Մբապպեի տեղը»

Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Իբրահիմա Կոնատեն խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի մասին։

«Երբեմն ես ինձ դնում եմ Մբապպեի տեղը։ Կարծում եմ, որ եթե իմ շուրջը լիներ այս ամբողջ աղմուկը, ես չգիտեմ, թե արդյոք կարող էի դիմանալ դրան։ Մբապպեն հաջողության է հասնում։

Պարզապես ձեզ դրեք նրա տեղը։ Նա կյանք չունի։ Նրա համար, հավանաբար, դժվար է։ «Լիլի» երկրպագուները սուլե՞լ են Մբապպեին։ Ես սա չեմ հասկանում։ Երբ ես խաղում էի «Թուլուզի» դեմ «Լիվերպուլի» կազմում, ֆրանսիացի երկրպագուներն ինձ բացառիկ ընդունելություն էին ցույց տալիս։

«Լիվերպուլի» իմ թիմակիցները նույնիսկ կարծում էին, որ ես նախկինում խաղացել եմ «Թուլուզում»։ Կարծում եմ, որ Մբապպեի համար հեշտ չէր դա զգալ իր հայրենիքում։ Տարօրինակ է»,- լրագրողներին ասել է Կոնատեն։