«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Բերնալը վիրահատվել է և շարքից դուրս է մնացել մեկ տարով։
17-ամյա ֆուտբոլիստը լուրջ վնասվածք է ստացել Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում (2։1)։ Բերնալի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի խաչաձև կապանների պատռվածք և կողային մենիսկի պատռվածք։
Այսօր Բերնալը բարեհաջող վիրահատվել է։ Ֆուտբոլիստի վերականգնման գնահատված ժամկետը 12 ամիս է, ասվում է կատալոնական ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Երիտասարդ իսպանացի կիսապաշտպանը 3 հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում։