Մարսելոն նշել է, թե ով կնվաճի «Ոսկե Գնդակը»

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Մարսելոն կարծում է, որ «Լոս Բլանկոսը» առաջիկա տարիներին եւս մի քանի անգամ կհաղթի Չեմպիոնների Լիգան։ Բրազիլացին նշել է նաև, թե ով կնվաճի «Ոսկե Գնդակը» 2024 թվականին։

«Վինիսուսն արդեն երկու Չեմպիոնների Լիգա է հաղթել, Ռոդրիգոն ևս, իսկ հիմա նրանց է միացել նաև Մբապպեն: Նրանք կհաղթեն ևս երեք-չորս անգամ։ Ուրիշ ոչինչ։

«Ոսկե Գնդակը» կնվաճի Վինիսիուսին, դա հաստատ։ Ռոդրիգոն ներառված չէր հավակնորդների մեջ, ես սա չհասկացա։ Մարդիկ չեն հասկանում չափանիշները։ Կարծում եմ՝ նրանք սխալվեցին։ Ինչ վերաբերում է ինձ, Ռոդրիգոն առնվազն աշխարհի 15 կամ 10 լավագույններից մեկն է»,- Մարսելոյի խոսքերն է մեջբերում TNT Sports-ը։