17 տարեկանում, ընդամենը 17 տարեկանում․ Լամին Յամալը շրջանցեց Վինիսիուսին այս ցուցանիշով

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Լամին Յամալը գոլային փոխանցման հեղինակ է դարձել Ազգերի Լիգայի 2-րդ տուրի Շվեյցարիայի դեմ խաղում։

Հանդիպման 4-րդ րոպեին 17-ամյա ֆուտբոլիստը գոլային փոխանցում կատարեց Խոսելուին։

Յամալը Իսպանիայի հավաքականի 12 պաշտոնական խաղում կատարեց 8-րդ գոլային արդյունավետ գործողությունը (3+5) և այս ցուցանիշով շրջանցեց Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա վինգեր Վինիսիուս Ժունիորին, ով կատարել է 7 արդյունավետ գործողություն (4+3) ազգային հավաքականի 22 խաղում։

Ժնևում կայացավ Իսպանիա – Շվեյցարիա հանդիպումը։ Իսպանացիները հաղթեցին 4։1 հաշվով։