Իլկայ Գյունդողանի գործակալը անդրադարձել է ֆուտբոլիստի ապագային

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի գործակալ Իլհան Գյունդողանը անդրադարձել է կատալոնական ակումբում ֆուտբոլիստի ապագային։

«Որոշ ակումբներ հետաքրքրված են Իլկայով և ցանկանում են ձեռք բերել նրան, բայց նրա դիրքորոշումը շատ պարզ է՝ նա ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ Նա պատրաստվում է Իսպանիայում նոր մրցաշրջանին և ցանկանում է օգնել ակումբին հասնել իր նպատակներին»,- գործակալի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյունդողանը կարող է տեղափոխվել քաթարական «Ալ-Սադ» ակումբ։

Նախորդ մրցաշրջանում 33-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։