CONFERENCE LEAGUE. «Փյունիկը» արտագնա խաղում հաղթեց «Օրդաբասիին»

Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» Ղազախստանում մրցեց «Օրդաբասիի» դեմ և հաղթեց՝ 1:0 հաշվով։

Երևանյան թիմի միակ հաղթական գոլը խաղի 56-րդ րոպեին խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 15-ին՝ Երևանում։