Հայտնի է, թե երբ տեղի կունենա «Ռեալում» Կիլիան Մբապպեի շնորհանդեսը

Երեքշաբթի օրը՝ հուլիսի 16-ին, տեղի կունենա Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեի շնորհանդեսը՝ որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Միջոցառումը տեղի կունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Շնորհանդեսից հետո Մբապպեն կներկայանա լրագրողներին։

Մադրիդի «Ռեալը» Մբապպեի տեղափոխության մասին հայտարարել էր հունիսի սկզբին։ 25-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ից հեռանալուց հետո կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։