Չիրո Իմոբիլեն ճնշում է գործադրում «Լացիոյի» վրա

«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հույս ունի մոտ ապագայում փոխել ակումբային գրանցումը։ «Բեշիքթաշը» հետաքրքրված է «Արծիվների» ավագին ձեռք բերելով։

Լրագրող Ռուդի Գալետտիի խոսքերով՝ Իմոբիլեն այժմ ճնշում է գործադրում «Լացիոյի» վրա՝ գործարքը հնարավորինս արագ իրականացնելու համար։ Թուրքական ակումբն արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը 34-ամյա հարձակվողի հետ։

Իմոբիլեն «Լացիոյի» պատմության լավագույն ռմբարկուն է։ Նա հռոմեացիների գույները ներկայացնում է 2016 թվականից։ Իտալացու ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։