Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը

Դիդյե Դեշամը կշարունակի գլխավորել Ֆրանսիայի հավաքականը՝ չնայած Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից դուրս մնալուն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոն։

Նախօրեին Ֆրանսիայի հավաքականն ավարտեց իր ելույթները EURO-2024-ում՝ կիսաեզրափակչում պարտվելով Իսպանիային (1։2)։

«Ես նրա պայմանագիրը կասկածի տակ դնելու պատճառ չեմ տեսնում։ Անցյալի արդյունքները խոսում են նրա նպատակների մասին։ Դեշամը կշարունակի իր առաքելությունը։

Առաջիկա օրերին միասին կքննարկենք՝ ավելի խորը վերլուծելու համար, թե ինչ բաց թողեցինք այս կիսաեզրափակչում և ինչը թույլ կտա մեզ ավելի բարձրանալ։

Այս ամսվա ընթացքում ես տեսա բավականաչափ պրոֆեսիոնալիզմ և գերազանցության նվիրվածություն: Մենք պետք է Ֆրանսիայի հավաքականին պահենք այս ուղղությամբ»,- ասել է Դիալոն L’Equipe-ին տված հարցազրույցում։