Մադրիդի «Ատլետիկոն» փոխարինող է փնտրում թիմի հարձակվող Ալվարո Մորատային, ով մտածում է ակումբից հեռանալու մասին։
Իտալական «Միլանը» հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ և արդեն աշխատում է գործարքի վրա։
Ըստ ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի՝ «Ատլետիկոն» ՊՍԺ-ից Ռանդալ Կոլո-Մուանիին համարում է որպես Մորատայի հավանական փոխարինող։
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվողի համար բանակցությունները կարող են սկսվել Մորատայի վաճառքից անմիջապես հետո։