Թոմաս Մյուլերը որոշել է ավարտել միջազգային կարիերան

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը որոշել է ավարտել միջազգային կարիերան, հայտնում է Bild-ը։

Ավելի վաղ 34-ամյա ֆուտբոլիստն ինքը խոստովանել էր հավաքականում կարիերան ավարտելու հավանականությունը։ Այդ մասին նա հայտարարել է EURO-2024-ից Գերմանիայից քառորդ եզրափակչի խաղում Իսպանիայից կրած պարտության պատճառով։

Մյուլլերն իր նորամուտը Գերմանիայի հավաքականում նշել է 2010 թվականի մարտին։ Այդ ժամանակվանից ի վեր նա անցկացրել է 131 հանդիպում և դարձել 45 գոլի հեղինակ։ Գերմանիայի հավաքականի հետ Մյուլերը դարձել է Աշխարհի 2014 թվականի չեմպիոն։