Ալեքսիս Սանչեսը նոր ակումբ է փնտրում

Հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Ինտերը» լքելուց հետո նոր ակումբ է փնտրում։ Չիլիացին չերկարաձգեց «ներաձուրիների» հետ պայմանագիրը, որն ավարտվում էր հուլիսի 1-ին։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ռունի Գալետին՝ «Մարսելը», որի կազմում նա խաղացել է 2022-ից 2023 թվականներին, դիտարկում է 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Անցած մրցաշրջանում Սանչեսը «Ինտերի» կազմում անցկացրած 33 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։