Հայտնի են դարձել Ամերիկայի գավաթի կիսաեզրափակիչի բոլոր մասնակիցներ։
Կիրակի օրը՝ հուլիսի 7-ին, Կոլումբիան քառորդ եզրափակիչում հաղթեց Պանամային (5:0), իսկ Ուրուգվայը ուժեղ գտնվեց Բրազիլիայից (0։0, 11 մետրանոցներ՝ 4։2)։
Կիսաեզրափակչում մրցաշարի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կմրցի Կանադայի հետ (հուլիսի 10, Երևանի ժամանակով՝ 04:00), իսկ Կոլումբիան կմրցի Ուրուգվայի հետ (հուլիսի 11, Երևանի ժամանակով՝ 04։00)։