«Բավարիայի» 27-ամյա կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ ենթադրվում է, որ մյունխենցիները պատրաստ են Հարավային Կորեայի հավաքականի խաղացողին վարձավճարով բաց թողնել՝ առանց գնման իրավունքի։ Ակումբները լավ հարաբերություններ ունեն դարպասապահ Յան Զոմերի և պաշտպան Բենջամին Պավարի «Ինտեր» տեղափոխություններից հետո։
Կիմ Մին Ջեն «Բավարիա» է տեղափոխվել «Նապոլիից» անցած ամառ:
Անցած մրցաշրջանում պաշտպանը մյունխենցիների կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։