«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լենգլեն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։
Ինչպես հայտնում է Sport-ը՝ Լենգլեն ամենայն հավանականությամբ այս ամառ կհեռանա «Բարսելոնայից»։ «Նապոլին» շարունակում է մնալ 29-ամյա ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդը, որը փոխարինող է փնտրում հեռացող Ռիկարդո Կալաֆիորիին։
Վերջին մրցաշրջանում Լենգլեն վարձավճարով հանդես է եկել «Ասթոն Վիլայում»՝ ընդհանուր առմամբ 25 հանդիպում անցկացնելով թիմի կազմում։