«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է «Բարսելոնայում» մարզչի փոփոխության մասին իր կարծիքով։ Չավիի փոխարեն «Բարսելոնան» գլխավորում է գերմանացի մասնագետ Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Ցանկանում եմ Ֆլիկին մաղթել հաջողություն և ամենայն բարիք։ Նա օգնության և ժամանակի կարիք ունի։ Նոր մարզիչը պետք է իր սխեմաները հարմարեցնի գործող խաղացողներին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ֆլիկի նշանակման մասին հայտարարվել էր մայիսի վերջին։ Գերմանացի մասնագետը երկու տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել կատալոնական ակումբի հետ։