«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարիերան չի շարունակի իտալական «Լացիոյում», հաղորդում է «Cittaceleste»-ն։
Աղբյուրի տեղեկություններով, հռոմեացիները հրաժարվել են ձեռք բերել Սպերցյանին՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքի պատճառով։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։