Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ կողմերը պայմանագիրը ստորագրել են երեկ՝ հունիսի 5-ին։ Նոր պայմանագիրն ուժի մեջ է 1 մրցաշրջանի համար՝ մինչև 2025 թվականի հունիսը։
Լա Լիգայում անցած մրցաշրջանում խորվաթն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։