«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը կարող է գլխավորել «Բեշիքթաշը»:
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, թուրքական ակումբը ձմռանն արդեն կապ է հաստատել նորվեգացի մասնագետի հետ։ Այժմ ակումբի ղեկավարությունը վերադարձել է Սուլշերի թեկնածությանը եւ պատրաստ է առաջարկ անել։
Սուլշերը անգործ է 2021 թվականի նոյեմբերից։ 50-ամյա դաստիարակի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը»: