Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը որոշել է թիմից հեռացնել «Թոթենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ այս որոշման հիմնական պատճառը վնասվածքից Լյուկ Շոուի արագացված վերականգնումն է, որին մարզիչը նախատեսում է օգտագործել Մեդիսոնի փոխարեն։
Ուրբաթ օրը՝ հունիսի 7-ին, անգլիացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Իսլանդիայի հետ։