«Միլանը» ցանկանում է ձեռք բերել բրազիլական «Ֆլամենգոյի» պաշտպան Այրտոն Լուկասին։ Այս մասին հայտնում է լրագրող Խուլիո Միգել Նետոն։
Նրա խոսքով՝ «ռոսոներիները» Այրտոնում տեսնում են Թեո Էրնանդեսին փոխարինող, ով կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Առայժմ «Միլանը» բրազիլացի պաշտպանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի արել։
Այս մրցաշրջանում 26-ամյա Այրթոնը «Ֆլամենգոյի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։