Անդրեյ Լունինը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, երկուշաբթի օրը Լունինը բացակայել է մարզումներից ջերմության պատճառով։

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի խոսքերով, Լունինը կկարողանա վերականգնվել Լոնդոնում կայանալիք Չեմպիոնների Լիգայի վճռորոշ հանդիպման համար։