Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտելուց հետո

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է նախատեսում անել կարիերան ավարտից հետո։

«Ես ինձ զբաղված կպահեմ, օրը 24 ժամ կխենթանամ տանը։ Ես ուզում եմ սովորել, թե ինչպես պատրաստել, ճանապարհորդել և պահպանել մարզավիճակը։ Ես չեմ ուզում գեր տղա դառնալ։ Եվ ես կգրանցվեմ մարզչական դասընթացների, բայց չգիտեմ, թե արդյոք ցանկանում եմ մարզիչ լինել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է FC Inter1908.it-ը։

Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Ինտերում» է հանդես գալիս 2022 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը։ Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 46 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։