«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հայտնում է As-ը։
Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն 27-ամյա կոլումբիացու երկրպագուն է։ «Բարսան» կարող է վաճառել թիմի հարձակվող Ռաֆինյային՝ Դիասի տրանսֆերի համար լրացուցիչ միջոցներ գտնելու համար։
2023/24 մրցաշրջանում Դիասը անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։