Անտոնիո Կոնտեն մոտ է իտալական գրանդը գլխավորելուն

«Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն մոտ է «Նապոլին» գլխավորելուն, հայտնում է La Repubblica-ն։

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են պայմանագրի կետերի շուրջ։ 54-ամյա իտալացին տարեկան կստանա 9 միլիոն եվրո։ Բացի այդ, նրան ևս մեկ միլիոն կվճարեն որպես բոնուս, եթե նեապոլցիները հաղթեն Իտալիայի առաջնությունում։

Կոնտեի վերջին աշխատանքը եղել է «Թոթենհեմը», որը նա լքել է անցյալ տարվա մարտին: Նախկինում իտալացին մարզել է «Ինտերը», «Չելսին», Իտալիայի ազգային հավաքականը, «Յուվենտուսը», «Սիենան», «Ատալանտան», «Բարին» և «Արեցոն»։

Ա Սերիայի եզրափակիչ տուրի հանդիպումից առաջ «Նապոլին» 52 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղը։