«Բենֆիկան» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդից» վինգեր Ալվարո Ֆերնանդեսին գնելու մասին:
21-ամյա իսպանացին 2023/24 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է լիսաբոնյան ակումբում։ Թիմի կազմում անցկացրած 16 խաղում նա խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
«Բենֆիկան» ֆուտբոլիստին գնել է 6 միլիոն եվրոյով և նրա հետ պայմանագիր կնքել մինչև 2029 թվականը։