Մարկո Ռոյսը բարերից մեկի բոլոր այցելուներին անվճար գարեջուր է հյուրասիրել

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հրաժեշտ է տվել դորտմունդցի երկրպագուներին Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի վերջին՝ 34-րդ տուրի՝ «Դարմշտադտի» հետ հանդիպումից հետո (4։0), հայտնում է BundesLeague Insider-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Ինչպես նշում է աղբյուրը, գերմանացի ֆուտբոլիստը տեղի բարերից մեկի բոլոր այցելուներին հյուրասիրել է անվճար գարեջուր՝ թողնելով հրաժեշտի գրություն։

«Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ես հրաժեշտի գարեջուր կխմեմ։ Ձեր, Մարկո»,- գրված է գրառման վրա, որն Ռոյսը թողել է բարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 34-ամյա Մարկո Ռոյսն այս ամառ կլքի «Բորուսիան» ազատ գործակալի կարգավիճակով։ Ռոյսը «Բորուսիայում» հանդես է գալիս 2012 թվականից։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Դորտմունդյան ակումբի հետ Ռոյսը երկու անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը, երեք անգամ՝ երկրի Սուպերգավաթը։