«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան համարվում է ՊՍԺ-ի առաջնահերթ տրանսֆերային նպատակը Կիլիան Մբապպեի՝ Մադրիդի «Ռեալ» սպասվող տեղափոխության ֆոնին, հայտնում է Le Parisien-ը։
Նշվում է, որ վրացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների և փարիզյան ակումբի միջև բանակցությունները դրական են ընթանում, մինչդեռ ՊՍԺ-ն դեռ առաջարկ չի արել «Նապոլիին»: Լրատվամիջոցները Խվիչայի հավանական տեղափոխությունը ՊՍԺ գնահատում են 80-90 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կվարացխելիան «Նապոլիի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։