«Բայերը» հինգշաբթի օրը փրկվել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի «Ռոմայի» հետ պատասխան խաղում (2:2) պարտությունից և եվրոպական ակումբների միջև անպարտելիության բացարձակ ռեկորդ սահմանել։
Գերմանական ակումբը բոլոր մրցաշարերում իր անպարտելի շարքը հասցրեց 49 հանդիպման և գերազանցեց «Բենֆիկայի» ռեկորդը՝ 48 խաղ, որը գործում էր 59 տարի։
«Ռոմայի» հետ երկու խաղերի արդյունքներով (2:0, 2:2) «Բայերը» դուրս եկավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Ատալանտայի» հետ։