Սերու Գիրասին գրավել է «Բորուսիայի» ուշադրությունը:
Դորտմունդցիները հետաքրքրված են «Շտուտգարտի» 28-ամյա հարձակվողով ` հետևելով «Բավարիային» և «Միլանին», հաղորդում է GGFN-ը Bild-ին հղումով:
«Բորուսիան» դիտարկում է ընթացիկ Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն (25 գոլ 25 խաղում)՝ որպես Սեբաստիեն Ալերի և Յուսուֆ Մոուկոկոյի հավանական փոխարինող, ովքեր ամռանը կարող են փոխել ակումբը:
Գիրասիի փոխհատուցումը կազմում է 20 մլն եվրո։