Մայիսի 4-ին «Ռեալը» նվաճեց իր 36-րդ չեմպիոնությունն Իսպանիայում՝ ժամանակից շուտ անհասանելի դառնալով իր հետապնդողների համար։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար սա նրա 12-րդ տիտղոսն էր ակումբի գլխավորությամբ՝ առաջ անցնելով Զինեդին Զիդանից (11) և զիջելով միայն Միգել Մունյոսին (15)։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մադրիդյան ակումբի կազմում նվաճեց իր 25-րդ տիտղոսը՝ այս ցուցանիշով հավասարվելով Մադրիդի «Ռեալի» ռեկորդակիրներին՝ Մարսելոյին և Կարիմ Բենզեմային։