Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում այս շաբաթավերջին տոնել Լա Լիգայում հնարավոր չեմպիոնությունը։ Այս մասին հայտնում է AS-ը։
Այսօր՝ մայիսի 4-ին, «Ռեալը» Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Կադիսին»: Եթե Կառլո Անչելոտտիի թիմը հաղթի, իսկ «Բարսելոնան» պարտվի «Ժիրոնային», ապա մադրիդյան թիմը ժամանակից շուտ կհռչակվի Իսպանիայի չեմպիոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս դեպքում «Ռեալը» չի տոնի չեմպիոնությունը, քանի որ կենտրոնացած է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման վրա (2:2):