«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է լրագրող Ֆերան Կորեասը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա գերմանացուն ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնան»: Նշվում է, որ խաղացողը նույնպես ցանկանում է միանալ կատալոնական ակումբին։
Այս մրցաշրջանում Կիմիխը անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։