Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակը (1:0).
«Մենք բարձրակարգ հանդիպում անցկացրինք։ Շատ հասուն խաղ մեզանից։
Հեշտ չէ հանգիստ մնալ և ճիշտ որոշումներ կայացնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում, բայց մենք դա լավ էինք անում երկար ժամանակ:
Իհարկե, մենք ցանկանում ենք գնալ «Ուեմբլի», բայց Փարիզում կայանալիք հանդիպումը դժվար է լինելու։
Եթե ցանկանում ենք դուրս գալ եզրափակիչ, ապա պետք է գլուխ հանենք Փարիզում»,- Հումելսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։