Մաուրիսիո Պոչետինո․ «Սա կրկին յուրահատուկ հանդիպում է լինելու»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ասել է, թե ինչ է մտածում այս մրցաշրջանում թիմերի արդյունքների մասին։

Վաղը՝ մայիսի 2-ին, լոնդոնցիները կհյուրընկալվեն «Թոթենհեմին», որը արգենտինացին գլխավորել է 2014-ից 2019 թվականներին։

«Սա կրկին յուրահատուկ հանդիպում է լինելու, քանի որ ես կհանդիպեմ մարդկանց, ում հետ երկար ժամանակ աշխատել եմ։ Ինչպես նախկինում ասել եմ, մենք ցանկանում ենք հաղթել»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Առաջին տուրում «Չելսին» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթել է «Թոթենհեմին»։

33 տուրից հետո «Չելսին» 48 միավորով Անգլիայի մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։