Ջենարո Գատուզոն կարող է իտալական ակումբ գլխավորել

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Տորինոն», որը շուտով կարող է հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Իվան Յուրիչին։

Նշվում է, որ թուրինցիները բանակցություններ են սկսել Գատուզոյի հետ։

Հիշեցնենք, որ այս տարվա ձմռանը Գատուզոն հեռացվեց ֆրանսիական «Մարսելից», որն իտալացու գլխավորությամբ լավագույնս հանդես չեկավ։