Խուլեն Լոպետեգին կդառնա իտալական գրանդի նոր գլխավոր մարզիչը

Իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել «Միլանը»։ Լոպետեգին «Միլանի» առաջատար թեկնածուն է՝ փոխարինելու Ստեֆանո Պիոլիին մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, իսպանացուն երեք տարվա պայմանագիր են առաջարկել՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։

Ըստ աղբյուրի՝ Լոպետեգին համաձայնել է գլխավորել «Միլանը»։