Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է «Չելսիի» ղեկավարության հետ բանակցությունների պատրաստակամության մասին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է բանակցությունների լոնդոնյան ակումբի ղեկավարների հետ ապագա նախագծի վերաբերյալ։

«Իհարկե ես պատրաստ եմ։ Պետք է գնահատենք խաղացողներին և ապագայի նախագիծը։ Մենք պետք է խոսենք սեփականատերերի, մարզական տնօրենի և մարզչական շտաբի հետ։ Ես պատրաստ եմ զրույցի համար։ Մենք կտեսնենք, երբ դա տեղի կունենա»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Ներկայումս «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։