Մոհամեդ Սալահը վիճաբանության մեջ է մտել Յուրգեն Կլոպի հետ:
«Վեսթ Հեմի» հետ խաղում 79-րդ րոպեին եռակի փոխարինումից առաջ մարզիչը ինչ-որ բան է ասել «Լիվերպուլի» հարձակվողին ինչին նա բուռն է արձագանքել։
Սալահի և Կլոպի միջև բանավոր վեճ է սկսվել , ինչի արդյունքում եգիպտոսցին դժգոհություն է հայտնել։
Դարվին Նունյեսը, ով պատրաստվում էր փոխարինման դուրս գալ Մոհամեդի և Ջո Գոմեսի հետ, եգիպտոսցուն հեռացրեց մարզչից և փորձեց հանգստացնել նրան։
Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։