«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է Չավիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում մնալու որոշումը։
«Որոշ փոփոխություններ կլինեն, և մենք պետք է բարելավվենք: Սա լավ նորություն է, և կայունությունը հաջողված նախագծերի կանոնն է: Երբ վերլուծում ենք իրավիճակը, մեր մարզիչը միշտ մտածում է «Բարսելոնայի» լավագույնի մասին։
Մենք շատ երիտասարդ խաղացողներով թիմ ունենք, և դրան պետք է այդ կայունությունը։ Չավին օրինակ է երիտասարդների համար, և մենք դա տեսնում ենք ամեն օր:
Տնօրենների խորհուրդը միաձայն պաշտպանել է Չավիին պահելու որոշումը։
Սուպերգավաթը և Լա Լիգան բացառիկ արժեք ունեն, բայց մեզ համար դժվար ժամանակներ են։
Այս տարի մենք չհասանք մեր նպատակներին, բայց սա ամրացնում է մի նախագիծ, որն ապագայում ավելի շահավետ կլինի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։