Շաբաթվա սկզբին «Ինտերը» դարձավ Իտալիայի չեմպիոն։ «Ներաձուրիները» չեն պատրաստվում երկար հանգստանալ իրենց դափնիների վրա. նրանք արդեն պլաններ են կազմում հաջորդ մրցաշրջանում ամրապնդվելու համար:
Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, միլանյան ակումբը 100 մլն եվրո է պատրաստել ամառային տրանսֆերների համար։ Բացի այդ, «Ինտերը» բանակցություններ է վարում կիսապաշտպան Նիկոլո Բարելլայի և հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ակումբը նաև ամռանը անվճար պայմանագիր կկնքի կիսապաշտպան Պյոտր Զելինսկու և հարձակվող Մեհդի Տարեմիի հետ. նրանք կժամանեն որպես ազատ գործակալ:
Հաջորդ հանդիպումը «Ինտերը» կանցկացնի կիրակի օրը՝ ապրիլի 28-ին, սեփական հարկի տակ «Տորինոյի» հետ: