Հայտնի է, թե արդյոք Դարվին Նունյեսը կմնա «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարիերան կշարունակի անգլիական ակումբում։

Ինչպես հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը, «Լիվերպուլն» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի կարողանա ուրուգվայցի հարձակվողի վաճառքից ստանալ մոտ երկու տարի առաջ համար վճարված գումարին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Բենֆիկայից» 75 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Նունյեսը անցկացրել է 50 հանդիպում, որոնցում կարողացել է 18 անգամ գրավել մրցակիցների դարպասը և 13 գոլային փոխանցում կատարել։

Նունյեսի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը, իսկ ֆուտբոլիստի արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։