Բունեդսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» 5։1 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։
«Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, ևս մեկական անգամ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Հարի Քեյնը և Մատիս Թելը։
Տանտերերի միակ գոլը վերջնամասում խփեց Յորբե Վերտեսենը։
«Բավարիան» 66 միավորով շարունակում է մնալ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Թոմաս Տուխելի թիմն այս մրցաշրջանում արդեն կորցրել է տիտղոսը նվաճելու շանսերը։ «Ունիոն Բեռլինը» 29 միավորով 14-րդն է։