BUNDESLIGA. «Բավարիան» արտագնա խաղում ջախջախեց «Ունիոն Բեռլինին» (VIDEO)

Բունեդսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» 5։1 հաշվով հաղթեց «Ունիոն Բեռլինին»։

«Բավարիայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Թոմաս Մյուլերը, ևս մեկական անգամ աչքի ընկան Լեոն Գորեցկան, Հարի Քեյնը և Մատիս Թելը։

Տանտերերի միակ գոլը վերջնամասում խփեց Յորբե Վերտեսենը։

«Բավարիան» 66 միավորով շարունակում է մնալ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ Թոմաս Տուխելի թիմն այս մրցաշրջանում արդեն կորցրել է տիտղոսը նվաճելու շանսերը։ «Ունիոն Բեռլինը» 29 միավորով 14-րդն է։