Պեպ Գվարդիոլա․ «Նա անհավանական ներուժ ունի»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի մասին, ով անցյալ ամառ «Սիթիից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ։

«Բացառիկ խաղացող, մենք դա լավ գիտենք: Ես նրան չտվեցի այն խաղային րոպեները, որին նա արժանի է, և որը նա ներկայումս ունի «Չելսիում»։

Նա անհավանական ներուժ ունի։ Երկու մրցաշրջան նա խնդրեց հեռանալ ակումբից, իսկ ես ասացի, որ մնա։ Ինքը ուզում էր հեռանալ։ Ի՞նչ կարող ենք անել հիմա», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ջո Բրեյը։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Պալմերը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։