Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է երկարաձգել պայմանագիրը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերի միջոցով հայտնել է լրագրող Մատեո Մորետոն։
Ինչպես հայտնի է դարձել ինսայդերին, կողմերն արդեն բանակցություններ են վարել համագործակցության երկարաձգման շուրջ։
Հարկ է նշել, որ կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։