«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ից կրած պարտությունից (1։4) և իր թիմի՝ մրցաշարից հեռանալուց հետո գրառում է կատարել սոցցանցերում։
«Ֆուտբոլը, որն ինձ այնքան մեծ ուրախություն պատճառեց, այժմ մեծ հարված է հասցրել ինձ։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր անկախ ամեն ինչից ինձ հետ են, իմ թիմակիցներին, ովքեր իրենց ուժերը տվեցին խաղադաշտում, և երկրպագուներին, ովքեր մինչև վերջ հավատացին թիմին։
Շատ եմ ցավում, որ ձեզ ուրախանալու հնարավորություն չեմ տվել։ Մենք նորից կփորձենք»,- գրել է Արաուխոն սոցցանցում։