Ջուդ Բելինգհեմ. «Չէի սպասում, որ այդքան շատ գոլեր կխփեմ»

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոստովանել է, որ չէր սպասում, որ այսքան գոլ կխփի Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում։

«Ես թքած ունեմ քննադատության վրա։ Չէի սպասում, որ այդքան շատ գոլեր կխփեմ, բայց, իհարկե, հիմա ցանկանում եմ ավելի ու ավելի շատ գոլեր խփել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկին Twitter)։

Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։