Ժոան Լապորտան «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար համբուրգեր է պատվիրել

«Բարսելոնայի» նախագահը ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո ֆուտբոլիստներին հյուրասիրել է համբուրգեր։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում կատալոնական թիմը հաղթել է փարիզյան թիմին (3:2):

Ինչպես գրում է As-ը, այս հաղթանակին ակումբի նախագահի արձագանքը շատ զուսպ է եղել, ինչը զարմացրել է ֆուտբոլիստներին։ Նա նրանց առանձին շնորհավորեց, սակայն նախկինի պես բուռն էմոցիաներ չցուցաբերեց։

Խաղից առաջ Լապորտան ելույթներ չի ունեցել թիմի հետ, խոսքեր չի ասել և մրցանակային գումար չի խոստացել։ Եզրափակիչ սուլիչից հետո նա որոշեց, որ ֆուտբոլիստներն արժանի են համբուրգերի, և պատվիրեց դրանք փարիզյան ռեստորաններից։

Այս թիմերի պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։